ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա մասնակցությունը երկկողմ միջոցառումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։
--00—ԻԴ