ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 2-ին հրաման է ստորագրել, որով Տաթևիկ Սարուխանյանն ազատվել է Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
Վարդապետյանի մեկ այլ հրամանով Սարուխանյանը նշանակվել է դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Սարուխանյանը խորհրդականի պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 17-ին։
--00—ՅՄ