Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

300814

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո մամուլը գրում էր, որ նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ: 24News-ի հետ զրույցում բարձրաստիճան ՔՊ-ականներից մեկը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ՔԿ նախկին ղեկավարը ոչ միայն ՊՎԾ պետ չի նշանակվելու, այլ ընդհանրապես առաջիկայում ոչ մի պաշտոն չի ստանալու:

Մեր զրուցակիցը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե արդյոք Նիկոլ Փաշինյա՞նն է որոշել նրան առաջարկ չանել, թե Քյարամյանն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից:

--00—ՅՄ