ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Գերմանիայում պետական հեղաշրջման փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ մի խումբ մարդիկ ցանկացել են գրոհել և գրավել Բունդեսթագը։ Հատուկ օպերացիայի ընթացքում խուզարկություններ են իրականացվել արմատականներին պատկանող 130 տներում ու գրասենյակներում։
Հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 25 մարդ։
Հայտնի է նաև, որ ձերբակալվածների թվում Ռուսաստանի քաղաքացի կա։
--00—ՅՄ