ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Գերմանիայի արևմուտքում՝ Կաստրոպ-Ռաուկսել քաղաքում, թունավոր նյութերի օգտագործմամբ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի քաղաքացի և, ինչպես գրում են լրատվամիջոցները, նրա եղբայրը։ Այս մասին գրում է Bild-ը։
Նշվում է, որ տղամարդկանց բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են խիստ թունավոր քիմիական նյութեր։ Նրանք պատրաստվել են հարձակման համար օգտագործել ցիանիդ և ռիցին։
Ի դեպ, ցիանիդը չափազանց թունավոր թույն է, իսկ ռիցինը Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից կազմված ցուցակում ներառված է որպես «կենսաբանական զենք»։
--00—ՅՄ