ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները թույլ չեն տվել մի խումբ ադրբեջանցիների մեկնել Իվանյան, որպեսզի իբր թե ուղեկցեն ադրբեջանցի «բնապահպաններին»։ Բաքվի լրատվամիջոցներով տարածված տեսանյութերից հասկացվում է, որ հրահանգը տվել է ՌԴ խաղաղապահների հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերից երևում է, որ ադրբեջանցի լրագրողները այս կապակցությամբ վայնասուն են բարձրացրել՝ հայտարարելով, թե «ոչ ոք չի կարող իրենց արգելել այցելել Ղարաբաղ», սակայն Վոլկովն անպատասխան է թողել այդ մեղադրանքները՝ հնարավորություն չտալով ադրբեջանցիներին Իվանյանում հերթական շոուն նկարահանել։
Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ կիրակի փակել էին Լաչինի մարդասիրական միջանցքը։ Խաղաղապահների հետ բանակցություններից հետո նրանք պայմանավորվել էին շարունակել քննարկումները։