ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սյունիքի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետի, պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի և համայնքապետի ուղեկցությամբ այցելել եմ Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր։
Այցի շրջանակներում քննարկեցինք համայնքներում իրականացված ծրագրերը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու առկա խնդիրները։
Զրուցել եմ բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները»:
--00—ԼՄ