ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան, այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Ըստ գերատեսչության՝ պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 1960 թվականին ծնված մի տղամարդ, որը շտապ սրտի բաց վիրահատություն կենթարկվի Նորք Մարաշում։
--00—ԼՄ