Հրդեհավտանգ իրավիճակ. ՀՀ անտառամերձ տարածքներում 11:00-ից հերթապահություն կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

l-0x169wh-810x472z-0.9704

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

--00—ԼՀ