ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Վերոնշյալ որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում:
Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 33։
Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, իսկ այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։
Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:
Ըստ իրավիճակի, սակայն, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:
--00—ՅՄ