ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում` շենքերից մեկի վրա, հայտնվել է ֆրեսկա (որմնանկար)՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին` Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։
--00—ԶՀ