ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրեքերի ֆոնդերին:
Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:
Հանրապետության նախագահն անդրադառնալով ընթերցանության մշակույթի և ընդհանրապես, կրթության կարևորությանը նշել է, որ արգենտինական ճարտարապետության նշանավոր գործերից մեկը հանդիսացող կառույցի անխաթար օգտագործումը որպես գրադարան, խոսում է գրքի և գիտելիքի նկատմամբ Արգենտինայի ժողովրդի և ղեկավարության առանձնահատուկ վերաբերմունքի և արժեվորման մասին:
--00--ԼՀ