ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Այսօր այցելել եմ Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացրել եմ պետական աջակցության նոր գործիքակազմը, քննարկել ենք արտադրական գործընթացի կազմակերպմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից»:
--00—ՅՄ