ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը:
Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․
Այսպես`
1. ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավելի է, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
2. ԵԴ/7515/02/19 գործով տառացիորեն նույն վիճակն է
3. ԵԴ/7275/02/19 գործով տառացիորեն նույն վիճակն է
4. ԵԴ/7319/02/19՝ դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
5. ԵԴ/7483/02/19 գործով նույն վիճակն է,
6. ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է։
Ներկայացրեցի ընդամենը 6 գործ (դրանք մի քանի տասնյակ են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել:
Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ին»։
--00—ՅՄ