ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Նկատի ունենալով մամուլով իմ անվան հետ կապված՝ ծայրահեղ անհեթեթ հրապարակումները, ՍՏԻՊՎԱԾ ԵՄ շեղվել «ոչ մասնագիտական թեմաներով հրապարակումներին չարձագանքելու» իմ սկզբունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ասեմ շատ կարճ ու հստակ․ անձնական (ընտանեկան) դաշտ մտնելու կանոններով երբեք չեմ ապրել, առավել ևս երբ խոսքը վերաբերում է կնոջը։
Ասելիք ունենալու դեպքում խոսում եմ (պատրաստ եմ խոսել) ուղիղ ու անմիջական հասցեատիրոջ հետ։
Աննա Փիլոսյանի դեմ վարույթ հարուցելու գործընթացները ուղղակի կամ անուղղակի իմ հետ կապելը պարզապես դուրս է նվազագույն բարոյական մարդու՝ իմ ունեցած ընկալումից։
Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը (անհամաչափ տույժի նշանակումը) խիստ անընդունելի է և, իմ համոզմամբ, պայմանավորված է բացառապես նրա ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի ակտիվ հասարակական և իրավապաշտպան գործունեությամբ։
Վերահաստատում եմ, որ փաստաբան Գայանե Պապոյանը իմ ընկերն է. մշտապես եղել եմ ու կլինեմ ընկերներիս կողքին։
Այս թեման իմ համար ՀԱՆՐԱՅԻՆ տիրույթում այլևս փակ է»։
--00—ՅՄ