ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արցախի ղեկավարությունում լուրջ փոփոխություններ են սկսվել:
«Արցախի ղեկավարությունում սկսել են լուրջ փոփոխություններ։ Հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եւ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել։
Դրանով հանդերձ, բոլորը, իհարկե, մեծ հարգանով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,-գրել է նա։
--00—ԼՄ