ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին:
Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, պարգևը հանձնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը:
Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև մաստեր կլաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ:
--00—ԶՀ