ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Աշխարհի առաջնությունում այսօր ունենք երկու մասնակից։ Այդ մասին 24news-ը տեղեկանում է Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Ռինգ դուրս կգան Ռաֆայել Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։
Առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Տաշքենդում։
Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար:
--00—ՍՊ