ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերում արված գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են նախաձեռնել։
«Հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհն են, ապավինում են մեր աջակցությանը։ Ուստի, եկեք ցույց անենք երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ժամը 18:30-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց»,- գրել է Բուայեն։
--00--ԱՀ