ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գևորգ անունով հայ երիտասարդ, որը թուրք խուլիգանի կողմից գլխին մուրճի հարված էր ստացել հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Վալանսի շրջանում կայացած խաղաղ հանրահավաքի ժամանակ, ապաքինվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ին փոխանցեց ցույցի մասնակից մեկ այլ մեր համերկրացի։
«Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկաններն էլ արդեն ճշտել են, թե ով է հարվածել նրան», - ասել է նա։
Ըստ շրջանառվող լուրերի՝ մուրճով հարվածող թուրքին սպառնում է 10 տարվա ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Վալանսի շրջանում տեղի ունեցավ խոշոր ծեծկռտուք այն բանից հետո, երբ խաղաղ հայ ցուցարարների վրա հարձակվեցին դանակներով և մուրճերով զինված թուրք սադրիչներ։
--00—ԼՄ