ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները ու փորձաքրեագետները։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
--00--ԱՀ