ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Բրյուսելի մետրոն, վերջինս նամակ է ուղարկել Բելգիայի մայրաքաղաքում գտնվող Եվրոպական հանձնաժողովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «LeSoir»-ին։
Նշվում է, որ ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և պայթուցիկ սարքեր չի հայտնաբերել։
«Եվրահանձնաժողովը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ մարտի 8-ին մետրոյում պայթյունի սպառնալիքով նամակ է ստացել»,-գրում է լրատվամիջոցը։
--00—ՅՄ