ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։
Հանրապետության նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
--00--ԱՀ