Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Ասկերանում բնակվող 4 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

175751

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով Ասկերան քաղաքում բնակվող 4 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

«Դպրոցից մեկ աշակերտ և ուսուցիչ գնացել էին Երևան՝ դիտելու «Եվրոտեսիլ» մանկական երաժշտական մրցույթը: Շրջափակման պատճառով արցախցի մի խումբ դպրոցականների հետ նրանք ժամանակավորապես հաստատվել են Գորիսում»,-հավելեց Հ. Շամիրյանը:

Քաղաքապետի տեղեկատվությամբ՝ շրջկենտրոնում գործում են 15 առևտրային կետեր, որոնք ունեցած ապրանքատեսակներով փոքրիշատե շարունակում են սպասարկել քաղաքացիներին:

«Կան խանութներ, որտեղ բացակայում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մյուսներում էլ առկա է միայն շինանյութ: Առևտրային կետերն արդեն ստացել են որոշ ապրանքատեսակներ՝ բնակիչներին կտրոններով տրամադրելու համար, սպասում ենք գործընթացի մեկնարկին»,-նշեց քաղաքապետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ