Ազատում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը բավարար է 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Գեղարքունիքի Վարդենիսի համայնքի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 4-ը տեղափոխվել է Վարդենիսի համայնքի հոսպիտալ։ Տեղեկությունը 24News-ին հայտնեցին հոսպիտալից։ 

Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

«Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- գրել էր ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում։

--00—ԼՄ