Հրաչյա Սարգսյանն Իրանում խոսել է Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

676.thumb_.jpeg

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել Իրանում Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հանդիպումների մասին՝ վստահեցնելով՝ «Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»:

Հաղորդագրությունում նշված է նաև․

«ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: 

Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում: 

Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում:



Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին: 



Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել: 



Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը: 

Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 ՀԱև ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 ՀԱ-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է»:

--00—ԶՀ