ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ-ին զենք չտալու համար դատի չենք տալու, գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ՝ հերթը չի հասնի դրան, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի», - արձագանքելով միջազգային հարթակներում ՌԴ-ին պայմանագրային դրույթները չպահպանելու համար դատի տալու վերաբերյալ հարցին՝ պատասխանեց ՊՆ փոխնախարարը։
Սարգսյանն ասաց նաև՝ միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ