ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ որոշմանը։
«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը»,-թվիթերի իր էջում գրել է Կոլոննան։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ նախնական երկու տարի ժամկետով։
--00—ՅՄ