ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը՝ որպես կայունության գործոն, որը խորհրդանշում է ԵՄ հանձնառությունը ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով առաքելության մանդատի երկարաձգման փաստը։
Գրիգորյանը հիշեցրեց նաև անցյալ տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը՝ ընդգծելով ԵՄ առաքելության կատարած աշխատանքը․ «Կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր ՀՀ-ն պատրաստվում է հարձակման, և այստեղ իր կարևոր դերը ունեցավ ԵՄ առաքելությունը, որը հերքեց այդ կեղծ լուրերը և օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ