ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում Կանադայի դեսպանին է ներկայացրել Կապանում իրականացվող աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_7

Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին։ Վերջինս ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:

--00—ՅՄ