ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Կառավարության՝ հունվարի 26-ի նիստին ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց ծախսերը։
Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 98 միլիոն 490 հազար 500 դրամ, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11 միլիոն 444 հազ. դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 87 միլիոն 45 հազար դրամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը՝ արգելափակելով Հայաստանից Արցախ բնակիչների տեղաշարժը։ Միջանցքի փակման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ մնացել են Հայաստանում, երեխաները դպրոց են հաճախում Հայաստանի դպրոցներում։
--00—ԼՄ