ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ՝ իր հավատարմագրերի պատճենները հանձնելու համար։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
դեսպանի այցի ժամանակ շենքի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ ուսանողներ՝ «ԱՄՆ-ն ահաբեկչության հովանավորն է», «Դուք մահ եք սերմանում» և «Դադարեցրեք փող աշխատել ուրիշի վշտի վրա» պաստառներով։
Նրանք բողոքում են Ուկրաինայի իրադարձություններին ամերիկյան միջամտության և Կիևին զենք մատակարարելու դեմ։
--00—ԶՀ