ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Սասուն Միքայելյանը գլուխը պատով է տվել, պատեհապաշտությունը սահման պետք է ունենա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի համոզմամբ, իշխանությունը գիտակցաբար անպաշտպանվածություն է սերմանում մարդկանց մեջ, իսկ բանակում անտերություն է։
Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները սուտ են ասում, թե բանակում բարեփոխում են անում, իրականում դրվագային, անկարևոր փոփոխություններ են և որևէ լուրջ գործ չեն անում, բանակը չեն փայփայում, առաջնագիծը չեն կահավորում։
--00—ԱՊ