ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Արդարադատության նախարարությունը առաջարկում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցի հասանելիությունը՝ փոփոխություն կատարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի և դրան կից օրենքներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին տեղի ունեցավ նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկում։
Նախագծի քննարկմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, մեդիափորձագետներ, քաղաքացիական հասարակության և համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներ, որոնք նախագծի վերաբերյալ ներկայացրեցին իրենց առաջարկությունները և դիտողությունները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսքով՝ նախագծում որոշ խնդրահարույց և անընդունելի դրույթներ հանվել են, սակայն մնացել են այնպիսի դրույթներ, որոնք, ըստ իրեն, շրջանակային սահմանափակումներ են նախատեսում։
«Այս պարագայում ավելի անորոշ է դառնում և կամայական մոտեցման հնարավորությունները ընդլայնվում են։ Խոսքը համացանցի մասնակի կամ ամբողջական արգելափակման կամ տարատեսակ կայքերի, հավելվածների և նյութերի արգելափակման մասին է։ Ինձ համար ակնհայտ են, որ կամայականությունների և չարաշահումների հնարավորությունները կան։ Պետք է, այնուամենայնիվ, նախատեսենք ինչ-որ մեխանիզմ, որը ռազմական դրության պայմաններում իրականացվող գործողությունների վերահսկման և բողոքարկման հնարավորություն կտա»,- ասաց Մելիքյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ