ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ղազախստանում 2022 թվականի աշնանը տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ 2023 թվականի առաջին կեսին՝ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձում, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը․ գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Տոկաևն առաջարկել է սահմանափակել նախագահի մանդատի ժամկետը մինչև յոթ տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։
«Ես խորհուրդ եմ տալիս նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակել մեկ ժամկետով՝ 7 տարի: Վերընտրությունն արգելված է, այն «էապես կնվազեցնի իշխանության մենաշնորհացման ռիսկերը»», - ընդգծել է նա:
--00--ԱՀ