ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։
Խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։ ԼՀԿ Երևանի խորհրդի նոր նախագահ է ընտրվել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Խորհուրդը, արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը, որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։
--00—ՅՄ