ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թուրքիայի Մելի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով հայ փրկարարների լուսանկարները․
«Սպասում ենք լավ լուրերի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
--00—ՅՄ