Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ ուղարկված բժշկական օգնության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

օգնություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում շնորհակալական ուղերձ է հղել Թուրքիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ին ցուցաբերված օգնության համար։

Պոմպեոն նշել է, որ ճգնաժամային իրավիճակները ՆԱՏՕ-ի դաշնակիցները պիտի միասին հաղթահարեն։ Նա ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ բարեկամության, համագործակցության և աջակցության համար։ Գրել է Ermenihaber-ը։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ բժշկական պարագաներ էին ուղարկվել ԱՄՆ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում։

ԱՄՆ էր ուղարկվել 500.000 բժշկական դիմակ, 400.000 բժշկական հանդերձանք, 2.000լ ախտահանիչ,  400 N95 դիմակ և 1.500 պաշտպանիչ ակնոց։