ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին հրատապ կոչով դիմել է քաղաքացիներին և կոչ արել չանհանգստանալ։
Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք համաձայն չեն երկրում անցկացված ընտրությունների արդյունքների հետ, շրջափակել են քաղաքապետարանի շենքը, փորձել կոտրել դռներն ու ներս մտնել։ Մուտքը ներսից փակվել է իրավապահների կողմից։
«Մի անհանգստացեք, չնայած տեսարանը դրամատիկ է, բայց մենք սիրում ենք մեր երկիրն ու քաղաքը, մենք սովոր չենք, որ ինչ-որ մեկը քանդի մեր տունը: Ոչ մի հեղափոխություն տեղի չի ունենում, նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,-ասել է Վուչիչը։
Պետության ղեկավարի խոսքով՝ ցույցին մասնակցում է 2490 մարդ։
«Մենք փորձում ենք մեղմ արձագանքել, որպեսզի որևէ ցուցարար չվնասվի»,-ասել է նա։
--00—ՅՄ