ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը, բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 09-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանատնից։
Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։
--00—ՅՄ