ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ժամանած ինքնաթիռը՝ Սիրիա բերելով մարդասիրական հերթական ուղեբեռը։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվել է Սիրիայի «Կարմիր մահիկի» լիազոր ներկայացուցիչներին։
Հալեպի օդանավակայանում ողջ ընթացքին ներկա են եղել ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։
--00—ՅՄ