ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ամփոփ տեղեկագիր Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների աշխատանքային շաբաթից․
Շարունակվել է պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթների հայտարարման գործընթացը:
Հայտարարվել է Սևանա լճի հանրային №4, №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցները
«Զանգեզուր» արգելավայրին հարակից՝ Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցում անցկացրել են էկոկրթական դասընթաց. ներկայացրել են բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումն ու առանձնահատկությունները, կենսոլորտային համալիրների ստեղծման նպատակներն ու հնարավորությունները, Սյունիքի մարզում համալիրի ենթակայության տակ գտնվող յոթ ԲՀՊՏ-ները, էկոլոգիական միջանցքներն ու հարուստ կենսաբազմազանությունը։
Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանների աշակերտների հետ «Մարդը բնության մի մասնիկն է» թեմայով ինտերակտիվ դասընթաց են անցկացրել. ներկայացվել են բնության բաղադրիչները, մարդու դերը բնության մեջ՝ բացասական ու դրական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա և ՀՀ Կարմիր գիրքը։ Շեշտադրվել են շրջակա միջավայրի մաքրության պահպանության, ծառատունկերի իրականացման և հրդեհներից խուսափելու կարևորությունը։
--00—ՅՄ