ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Հաշմանդումություն ունեցող մեր քաղաքացիները, առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները:
Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ և Full Life NGO / Լիարժեք կյանք ՀԿ այն հասարակական կազմակերպություններից են, որոնց աշխատանքը դժվար է գերագնահատել: Մարիամի հետ այցելեցինք կազմակերպություններ, ծանոթացանք և շփվեցինք աշխատակիցների և երեխաների հետ:
Պայմանավորվեցինք կենտրոններին ներգրավել խնդրի վերաբերյալ առաջիկա հանրային քննարկումներին: Համայնքը և պետությունը մեծ դեր ունեն այս հարցում՝ սկսած խնդրի հանրային ընկալումից մինչև կրթություն, աշխատատեղեր և մատչելի միջավայր:»:
--00—ԱՊ