ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Սևանում հանդիպում եմ ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Քննարկել ենք հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, պրոթեզավորման և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև կենսաթոշակների տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքների և սոցիալական ներառման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Պատերազմի մասնակիցները խոսել են պրոթեզներից և աջակցող միջոցներից օգտվելու իրենց փորձառությունից, նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին․ մանրամասնել ենք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները»։
--00—ՅՄ