ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին հրդեհից զոհված 15 զինծառայողի մահվան քրեական վարույթով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր պլաստիկ վիրահատության կենթարկվի։ Այս մասին 24News-ին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Բաբայանն ասաց, որ իրականացվելու է դեմքի, դաստակների մաշկի փոխպատվաստում։ Ըստ նրա՝ Հակոբյանի առողջական վիճակը կայուն միջին ծանրության է։ Ինչպես նախկինում հայտնի էր դարձել, առողջական վիճակի պատճառով սպան դեռևս չի հարցաքննվել, սակայն պատրաստակամություն է հայտնել։
Անցյալ երեքշաբթի օրը պլաստիկ վիրահատության ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակը բավարար է։ Նրա մոտ առկա է ականջի աճառի բորբոքում, որի բուժումից հետո կտեղափոխվի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԶՀ