ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։
ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվությունը հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ