ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՌԴ խաղաղապահները նպաստում են վստահության ձևավորմանը, որպեսզի ղարաբաղցիներն իրենց ապահով զգան, հատկապես առաջիկա շրջանում։ Այս մասին հայտարարել է Լավրովը՝ խոսելով ԼՂ-ում առաքելության մասին։
Թե որքան ժամանակ և որքան խաղաղապահներ կպահանջվեն, կորոշվի տեղում «գետնի վրա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում:
Խաղաղապահներն օգնում են կապ հաստատել ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մասնավորապես, հաջորդ փուլը, ըստ նախարարի, պետք է կայանա այսօր։
--ԼՀ--