ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Կառավարությունը փետրվարի 23-ի նիստում ներմուծման մաքսատուրքից ազատեց մի շարք ընկերությունների․ դրանք են «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» անհատ ձեռնարկատերը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ու նյութերի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ մինչև 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113․4 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց նաեւ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014թվականին։ Թողարկված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում։
Արդեն իսկ իրականացվել է 213 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 180 մլն դրամի ներդրում, որից 150 մլն դրամը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ 30 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․1 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 218 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղական կափարիչների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․97 մլրդ դրամի ներդրում, որից 157,1 մլն դրամն արդեն իսկ ներդրվել է հումքի ձեռք բերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ մինչև 133 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․6 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128․3 մլն դրամ:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
«ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 201․4 մլն դրամի կապիտալ ներդրում։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 209 մլն դրամ:
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել 2021-2022 թվականներին մեկնարկած պաղպաղակի և 2022 թվականին մեկնարկած սև և լուծվող սուրճերի արտադրությունների համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 1․7 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար, որից 1 մլրդ դրամը պաղպաղակի արտադրության, իսկ մնացած մասը՝ սուրճի արտադրության ոլորտում։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 313-340 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 966 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:
--00—ԼՄ