ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շուտով կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանիին։
Նա նշել է, որ Թեհրանը և Մոսկվան կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում հավասարակշռություն ստեղծելու գործում՝ ընդգծելով, որ ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Իրանի հասցեին արևմտյան երկրների մեղադրանքները համակցված են իրենց քաղաքական նպատակների հետ։
--00—ՅՄ