ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը կայցելի Հարավային Կովկաս։ Այս մասին փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։
«Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև սպասվող առաքելությունը Հարավային Կովկաս գործընկերների հետ երկխոսության մեջ մտնելու համատեղ ջանքերի մի մասն են՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար», - ասել է նա:
--00—ԼՀ